FACEBOOK AUDIENCE INSIGHTS ԳՈՐԾԻՔԸ ՈՒՆԻ ԽՆԴԻՐ, ԻՆՉՊԵ՞Ս ԼՈՒԾԵԼ ԱՅՆ
Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ ԵՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ընդհանրապես այս գործիքը հաճախակի է ունենում տարատեսակ խնդիրներ, սակայն Facebook audience insights-ում հիմնականում հանդիպում է 3 տեսակի խնդիր
ՏՎՅԱԼ ԳՈՐԾԻՔԸ ՉԻ ԲԱՑՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ
We are the leading firm by delivering quality and value to our clients. All our professionals have more than 5 years of legal experiences.
1
ԳՈՐԾԻՔԸ ԲԱՑՈՒՄ Է, ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԻ ՏՎՅԱԼ ՑՈՒՅՑ ՉԻ ՏԱԼԻՍ
Our prices are fixed for some standard services and we create sales for regular clients. Also we ask our new clients about their birthday and prepare cool presents.
2
ՍՏԵՂԾԱԾ ՍԵԳՄԵՆՏԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ
Our company works according to the principle.
All our professionals have more than 5 years of legal experiences. We like what we do.
3

ՏՎՅԱԼ ԳՈՐԾԻՔԸ ՉԻ ԲԱՑՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

Խնդիրը բավականին հաճախ է հանդիպում, նամանավանդ այն դեպքում, երբ գործիքին փորձում եք հասանելիություն ստանալ ուղիղ հղումի միջոցով՝ https://bit.ly/3ozOsnb:

Այս խնդրի դեպքում հիմնականում տեսնում եք նմանատիպ պատկեր՝

Ի՞ՆՉ ԱՆԵԼ ԱՅՍ ԴԵՊՔՈՒՄ

ՏԱՐԲԵՐԱԿ 1

Մո՛ւտք գործեք Ads Manager, ձախակողմյան հատվածից բացե՛ք menu-ն, այնտեղ կտեսնեք՝ Audience Insights, սեղմե՛ք դրա վրա և կհայտնվեք Facebook Audience Insights գործիքի էջում:
ՏԱՐԲԵՐԱԿ 2

Եթե վերոնշյալ տարբերակը չի աշխատում, ապա փորձե՛ք մուտք գործել այլ բրաուզերով (դիտարկիչ), օրինակ եթե մինչ այդ փորձում էիք Google Chrome-ով, ապա փորձեք Mozilla firefox-ով, կամ Opera browser-ով:

ՏԱՐԲԵՐԱԿ 3

Եթե վերոնշյալ 2 տարբերակներն էլ չեն աշխատում, ապա փորձեք մեկ այլ օգտատիրոջ Facebook-յան հաշվով մուտք գործել Facebook Audience Insights գործիք:

ՏԱՐԲԵՐԱԿ 4

Եթե նշված տարբերակներց ոչ մեկ չի աշխատում, ապա կրկին փորձեք 24-48 ժամ անց:

ԳՈՐԾԻՔԸ ԲԱՑՈՒՄ Է,

ՍԱԿԱՅՆ ՈՉ ՄԻ ՏՎՅԱԼ ՑՈՒՅՑ ՉԻ ՏԱԼԻՍ

Եթե տվյալ պահին գործիքը բացում է, բայց ցույց չի տալիս, փորձե՛ք իրականցնել «ՏՎՅԱԼ ԳՈՐԾԻՔԸ ՉԻ ԲԱՑՈՒՄ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ» խնդրի տարբերակները:

ՏՎՅԱԼՆԵՐԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ՍԵԳՄԵՆՏԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է, ՍԱԿԱՅՆ ՍՏԵՂԾՎԱԾ ՍԵԳՄԵՆՏԸ ՉԵՄ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼ:

Այժմ այս խնդիրը առավել հազվադեպ է հանդիպում: Տվյալ խնդրի պատճառները կարող են հանդիսանալ գովազդային հաշվին առկա պարտքը, գովազդային հաշվի բլոկավորումը, Business Manager-ի բլոկավորումը, կամ ուղղակի գործիքի տեխնիկական ծանրաբեռնվածությունը, կամ տվյալ պահին առկա տեխնիկական խնդիրները:

Սկզբնական շրջանում խնդիրների այս ջունգլիներում չխճճվելու համար առաջարկում ենք Audience Insights-ում ստացված տվյալները նույնաձև հավաքել Ads Manager-ում գովազդ միացնելիս և պահպանել աուդիտորիան հենց Ads Manager-ի ներսից։

Աուդիտորիան կարող եք հավաքել Ads Manager-ի սեգմենտավորման հատվածից, ուղղակի Facebook Audience Insights-ի տվյալները հավաքելով համապատասխան հատվածում՝