ՍԵԳՄԵՆՏԱՎՈՐՈՒՄ
Մենք բավականին զրուցեցինք, քննարկեցինք սոց ցանցերի միջավայրը, նշեցի, որ սա հարթակ է մարդկանց, մարդկային շփման, ժամանցի համար, ուսումնասիրեցինք Facebook-յան և Instagram-յան ալգորիթմների մի մասը կարևոր կետեր, թե ինչի հիման վրա են նրանք կատարում սեգմենտավորումը, ավելի հստակ սկսեցինք պատկերացնել սոց ցանցերի անատոմիան:

Հասկացանք, որ մարքեթինգային գործընթացները երկու հիմնական ուղղություն ունեն՝

  1. Հետազոտություն
  2. Հաղորդակցություն

Հասկացանք նաև, որ դրանք կարող են արտահայտվել տարբեր ձևերով։

Մինչ SMM պրակտիկ դասընթացին անցնելը, ցանկանում եմ ֆիքսենք, որ ցանկացած մարքեթինգային գործունեության համար գերկարևոր է ԽԵԼԱՑԻ և ՃԿՎՈՂ ռազմավարություն ունենալը, քանի-որ դա տալիս է հնարավորություն`

  • Կատարել պլանավորված և կոկիկ աշխատանք
  • Խուսափել կամ նվազեցնել ռիսկերը
  • Հստակ պատկերացնել սահմանված նպատակին հասնելու ճանապարհային քարտեզը
  • Կատարել աշխատանքի ճիշտ բաժանում և ժամանկի ճիշտ բաշխում
  • Հստակ ճանաչել մեր լսարանին, հայերենով ասած աուդիտորիային :)
  • Տիրապետել ընկերությանը և նրա պրոդուկտներին, ինչպես նաև տիրապետել մրցակցին, նրա պրոդուկտներին և կիրառվող ռազմավարություններին
  • Կատարել բյուջետավորում
  • Մշակել չափելիության եղանակները
և այլ հնարավորություններ, որոնք մեր կատարած աշխատանքը դարձնում են մի քանի անգամ ավելի արդյունավետ և շոշափելի, իսկ բիզնես տեսանկյունից ավելի գրագետ:

Իսկ ի՞նչ է նշանակում ԽԵԼԱՑԻ և ՃԿՎՈՂ ռազմավարություն, այո մեր ռազմավարությունը պետք է չունենա կարծրատիպեր, ունակ լինի փոխվել տարբեր տվյալների հիման վրա, պետք է կրի զարգացման տարբեր սցենարներ, պետք է կրի ռիսկերի զարգացման և կառավարման տարբեր սցենարներ, որոնք մենք կուսումնասիրենք ընթացիկ դասերի ընթացքում:

Առկա են ռազմավարության բազմահազար օրինակներ, տեսակներ, բայց եկեք հասկանանք այն հիմնական քայլերը, որոնք պետք է ապահովել ԳՐԱԳԵՏ ՄԱՐՔԵԹԻՆԳԱՅԻՆ ԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ՈՐԸ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ Եւ ՄԵՍԻՆՋԵՐՆԵՐՈՒՄ:

  • SMART նպատակի սահմանում
  • Հետազոտություն և առկա տվյալների աուդիտ
  • Միջազգային փորձի ուսումնասիրություն
  • Վերոնշյալ տվյալների հիման վրա կատարվում է սեգմենտավորում
  • Սահմանում ենք մարքեթինգային արշավը
  • Մշակում ենք Ton of voice-ը, այսինքն մենք ինչ սկզբունքների շրջանակներում ենք շփվում մեր աուդիտորիայի հետ
  • Բովանդակության ռազմավարության և բովանդակության մշակում
  • Հնարավոր ռիսկերի և բացասականի դեմ պայքարելու մեթոդների ֆիքսում
  • Հաշվի առնելով վերոնշյալ կետերի հիման վրա կատարվում է ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ և ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ
  • Մեկնարկում ենք բովանդակության մատակարարումը սահմնաված աուդիտորիային/սեգմենտին, այսինքն մեկնարկում է հաղորդակցությունը
  • Ըստ սահմնված բովանդակության ռազմավարության, պլանավորման և բյուջետի մեկնարկում ենք գովազդը
  • Ընթացիք կոմունիկացիա ենք վարում սեգմենտի հետ
  • Չափվում են արդյունքները
  • Ավարտվում է մարքեթինգային արշավը
  • Սահմանվում են արդյունքները
  • Կատարվում է բարելավում
  • Կրկնություն
Այն ինչ կներկայացնեմ հիմա գրավոր, դա ուղղակի աշխատանքի դեմոն է, զուտ պատկերացում կազմելու և մտածելակերպ ձևավորելու համար, յուրաքանչյուր կետը մենք ուսումնասիրելու ենք խորությամբ:

Սակայն սկսենք հետազոտության փուլից, որը նվազագույնը պետք է կրի ընկերության և պրոդուկտի մասին մանրամասն տեղեկատվություն, ընկերության մարքեթինգային աուդիտ, հնարավոր սպառողի/լսարանի/սեգմենտի/թիրախի բացահայտում և մրցակցային ուսումնասիրություն և վերլուծություն:

Պետք է սկսել ընդհանուր ծանոթությունից, որը ենթադրում է ծանոթություն վերոնշյալ բոլոր կետերին, ծանոթությունը լինում է ԶՐՈՒՅՑ բիզնեսի պատասխանատու անձի հետ համապատասխան հարցաթերթիկով, որը դուք արդեն կատարել ենք, և մենք այն անվանում ենք բրիֆ: Այնուհետև սեգմենտավորումը կատարվում է Facebook Audience Insights գործիքով և մշակվում 7 տարբեր փուլերով: