ՖՈՐՄԱՏԸ
Դասընթացը անցկացվում է առցանց՝ ZOOM համակարգի միջոցով, ուստի՝ Դուք կարող եք միանալ Ձեզ հարմար վայրից: Դասընթացի ընթացքում Դուք գրանցվելու եք մեր օնլայն հարթակում, որտեղ համակարգված եղանակով Ձեզ կտրամադրվի SSB ACADEMY-ի փորձագետների կողմից մշակված մասնագիտական նյութեր, ձևանմուշներ, ուղեցույցներ, ինչպես նաև մասնագիտական ֆիլմեր և գրքեր: Այս հարթակի միջոցով, ինչպես նաև հեռախոսազանգերի և տեսազանգերի միջոցով մենք իրականացնելու ենք դասընթացի սպասարկումը, ցուցաբերելու ենք մասնագիտական օգնություն, կատարելու ենք ուղորդումներ: